Բավ է պառակտվել
05-02-2014 15:43

Սեյրան Օհանյանը չգիտի թե քանի պաշտոնյայի որդի է ծառայում Հայոց բանակում

Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիման ժամանակ, նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության անդամների հարցերին ասաց. ՙՄեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր երբեք չի եղել ու չի էլ կարող լինել՚: Կազմակերպության Մեղրու տարածաշրջանի պատասխանատու Սարգիս Հակոբյանի հարցին, թե Մեղրին այլ տարածքի հետ փոխանակելու «առեղծվածը» ինչպես է գնահատում նախարարը, պատասխանեց. «Ես էլ, ինչպես դուք՝ Մեղրու փոխանակումների մասին լսում եմ հասարակության շրջանում սովորական խոսակցությունների ընթացքում: Նման ծրագիր երբեք չի եղել ու չի կարող լինել: ՀՀ-ի զինված ուժերը պայքար է մղելու մեր ունեցած յուրաքանչյուր թիզ հողի համար: Մենք առաջնորդվում ենք ագրեսիայի ժամանակ պատերազմի դաժանությունները հակառակորդի դաշտ տեղափոխելու սկզբունքով»,- ասաց նա:
Իսկ կազմակերպության Վարդենիսի շրջանի պատասխանատու Արման Արշակյան հարցրին, թե պաշտոնյաների երեխաների քանի՞ տոկոսն է ծառայում բանակում, թե՞ նրանք, ինչպես ասում են, գիտնականներ են ծնվում, նախարարը պատասխանեց. ՙԵս նման վիճակագրություն չունեմ, բայց այսօր բոլոր այն քաղաքացիները, որոնք 18 տարեկանից պետք է պարտադիր ժամկետային ծառայության գնան, ովքեր համապատասխան տարկետումներ չեն ստանում, բոլորը ծառայում են բանակում: Ընդ որում՝ վերջին տարիներին համապատասխան կառույցների հետևողական աշխատանքների շնորհիվ, արդարության սկզբունքը ավելի բարձր հիմքերի վրա է դրված: ԿԳՆ-ի հետ մենք տարեցտարի կրճատում ենք տարկետում տալու տեղերի թիվը, որ նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա: Վերջում նախարարության աշխատակիցներին՝ խնդրեց նման ուսումնասիրություն անել: