Բավ է պառակտվել
08-04-2014 14:42

՛՛Դեմ եմ՛՛-ը կոչ է անում չհավատալ պաշտոնյաների ՛՛ցինիկ՛՛ խոսքերին

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ դեռևս մարդկանց մոտ հարցեր են առաջանում, ի վերջո ի՞նչ որոշեց ՍԴ-ն: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Դեմ եմ՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահան Դուրինյանը նշեց, որ Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատողն իրավունք ունի հրաժարվել փոխանցումից, իսկ պաշտոնյաների ասածները զրո են: Նա հավելեց, որ հստակ ասվում է, որ աշխատակիցը կարող է հրաժարվել փոխանցումից. ՛՛Հետեւաբար, կարելի է ասել, որ պաշտոնյաներն անգրագետ են իրավական առումով: Եթե ոմանք պարտավոր չեն ունենալ իրավական գիտելիքներ, սակայն պաշտոնյաները, որոնք տասը տարի աշխատել են մի օրենքի վրա եւ չեն հասկացել օրենքի թերությունները, ուրեմն մենք ավելի գրագետ ենք` չլինելով իրավաբաններ՛՛,- ասաց նա: «Դեմ եմ»-ի երիտասարդները կոչ արեցին չհավատալ պաշտոնյաների «ցինիկ» խոսքերին: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքը: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Որոշումից մեկ օր անց սակայն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ կուտակային կենսաթոշակային օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը: