Բավ է պառակտվել
22-01-2015 14:17

Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում ապօրին է գտնվում. Փաշինյան

Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով եւ պետք է փոխանցվի Հայաստանին: Այս մասին «facebook» -յան իր էջում գրել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է հետեւյալը. «Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարեւոր երկու հարցերի պատասխանը։ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իմ հարցին ի պատասխան պաշտոնապես հաստատեց.

1. Ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի եւ նրա բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին։

2. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ տվյալ դեպքում Վալերի Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։

Այսինքն, Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով եւ պետք է փոխանցվի Հայաստանին»։