Բավ է պառակտվել
28-11-2014 12:37

Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովում

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն ԱԺ խմբակցություններին է ներկայացրել իր կողմից մշակված «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծը: Այն քննարկվել և ընդունվել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի կողմից։ «Քաղաքացիական պայմանագրի» կայքում նախագիծը հրապարակված է: