Բավ է պառակտվել
14-01-2015 10:35

ԵԽԽՎ-ն չի մերժել ՄԻԵԴ դատավորի թեկնածությունները

ԵԽԽՎ-ն չի մերժել ՄԻԵԴ դատավորի թեկնածությունները, այլ Հայաստանն է որոշել ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել: Այդ մասին հարցին ի պատասխան ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հարցին, թե մամուլում հրապարարակումներ են եղել, որ ԵԽԽՎ մերժել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի Հայաստանի կողմից ներկայացված թեկնածությունները եւ արդյոք հավաստի՞ են այդ հրապարակումները, Տիգրան Բալայանը պատասխանել է. «Արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ կողմից հայցված ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքը, ըստ որի ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար ՀՀ կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը` որոշվել է ՀՀ կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել, ուստի այն ԵԽԽՎ կողմից չէր կարող մերժվել»: