24-07-2014 13:00

Հաստատվել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական խմբի անդամի ինքնությունը

Հաստատվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Քարվաճառի շրջանում վնասազերծված ադրբեջանական խմբի անդամի ինքնութունը:

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետկոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի, «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի (ամենայն հավանականությամբ, խոսքը ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ղեկավարի մասին է՝ խմբ.) ջանքերով Հայաստանի ԶՈՒ կողմից գերեվարված ադրբեջանցիների հարցերով մի շարք հանդիպումներ են կազմակերպվել»: Քանի որ մինչեւ օրս նրանց ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկար, ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին իր անհանգտությունն էր հայտնել, նշում է աղբյուրը: «Դրա հետ մեկտեղ ընդգծվել էր որոշակի տեղեկատվություն ստանալու համար ԿԽՄԿ-ի գործունեության ուժեղացման անհրաժեշտությունը: Ընդգծվել էր այդ ուղղությամբ աշխատանքների ինտենսիվացման կարեւորությունը», - ասվում է հայտարարության մեջ:

ԿԽՄԿ-ի կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում հնարավոր է եղել մի քանի լուսանկար գտնել, որոնցից մեկում պատկերված է Հասան Հասանովը՝ ենթադրաբար սպանված: Լուսանկարը ցույց են տվել ընտանիքի անդամներին, բարեկամներին, որից հետո հաստատվել է, որ լուսանկարում հենց Հասանովն է: Միաժամանա,կ ԿԽՄԿ ուժերի կողմից ընթանում են սպանվածի մարմնի վերադարձման բանակցություններ: «Սակայն հայերը բանակցողներին հայտարարել են, որ սպանված անձի ինքնությունը պարզելու համար ճշգրտող լրացուցիչ նյութերի անհրաժեշտություն կա», - հաղորդում է գործակալությունը:

Հիշեցնեն, որ խոսքը Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների մասին է: Անդամներից մեկը սպանված է, եւս երկուսը կալանավորված են: Հայկական հայտարարել է, որ կալանավորվածներին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով: