Բավ է պառակտվել
11-09-2014 13:04

Պարզաբանվել է հայ-թուրքական սահմանին օրինախախտ անձի ձերբակալության մանրամասները

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պարզաբանել է հայ-թուրքական սահմանին օրինախախտի ձերբակալության մասին մամուլում շրջանառվող լուրերը:
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, թե սեպտեմբերի 2-ին, Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում (Երասխ բնակավայրի շրջանում) երկու տեղացիներ՝ Պետրոսյան Ռաֆիկը եւ Կարո Դավթյանը, գյուղատնտեսական աշխատանքներ են կատարելիս նկատել են սահմանի կողմից շարժվող անհայտ անձին:
Հանդիսանալով սահմանի պահպանության կամավոր ժողովրդական ջոկատի անդամներ, գյուղացիները օրինախախտին ձերբակալելու միջոցառումեր են ձեռնարկել՝ դրսեւորելով խիզախություն եւ վճռականություն: Մի քանի րոպե անց ժամանել է սահմանապահների խումբը, եւ վերջիններիս փոխանցել են օրինախախտին:
Տեղանքի զննման ժամանակ հաստատվել է, որ ձերբակալվածը Արաքս գետն անցել է լողալով: Գետի ափին հայտնաբերվել է վերջինիս սպորտային պայուսակը՝ անձնական իրերով:
Ձերբակալվածի խոսքով՝ վերջինս 1988թ. ծնված Աֆղանստանի քաղաքացի Ֆարիդ Եմամի Սատարան է: Նա ցանկացել է Իրանից ապօրինի անցնել Թուրքիայի Հանրապետություն՝ ընտանիքի հետ հանդիպելու նպատակով, որն ապրում է Վան քաղաքոմ, սակայն մոլորվել է:
Այդ նույն օրը քաղաքացուն սահմանված կարգով հանձնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, ովքեր եւ կստուգեն տվյալ օրինախախտի վարկածը եւ կճշտեն բոլոր հանգամանքները: