17-09-2014 13:04

Թուրքիային վատաբանելու փոխարեն, թող օրինակ վերցնեն. Պ. հայրիյան

«Ես կողմ եմ Սահմանադրական բարեփոխումներին: Սակայն ուզում եմ, որ դա լինի ոչ թե բարձրագույն դպրոցից դեպի մանկապարտեզ, այլ մանկապարտեզից դեպի ԲՈՒՀ ճանապարհով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Խոսելով սահմանադրական բարեփոխումներից քաղաքական գործիչն ասաց, որ մարդու իրավունքի համար ճգնաժամը չի կարևորը, մարդու իրավունքի համար մարդու իրավունքն է կարևորը, մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է ձև բոլոր իշխանությունների համար: «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժովում իրենց մի տեսակ անպարկեշտ են պահում Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նա ասում է, որ ինքն է գլխավոր էլ Սահմանադրական բարեփոխումների 1998 թվականի ծրագիրը: Չհասկացանք թաղում եք Հայրիկյանին նրա կենդանության օրոք»,-նշեց բանախոսը: Հայրիմյանը հիշողության կորուստ ունեցողներին հիշեցրեց, որ ինքն է տեր դարձել Սահմանադրական բարեփոխումների ծրագրի իրականացմանը: «Ես դեմ դուրս եկա առաջին նախագահի և նրա 1995 թվականին հռչակած Սահմանադրությանը: Լևոն տեր Պետրոսյանը Սահմանադրությունը գրել էր իր համար»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Հայրիկյան Սահմանադրական բարձփոխումների հանձնաժողովին կառաջարկի սահմանադրության իր մոդելը, որ կներկայացվի հրատարակված գրքի տեսքով կրելով «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» անվանումը: «Թուրքերին վատաբանում են, բայց մոռանում են, որ հենց այդ նույն Թուրքիան քայլ անելով դեպի ժողովրդավարություն նաղագահին ընտրելու հնարավորությունը տվեց ժողովրդին: Թող թուրքերից բան սովորեն»,-եզրափակեց Պարույր Հայրիկյանը: