Բավ է պառակտվել
31-12-2013 10:54

Ցավոք մենք՝ հայերս հայեցի չենք նշում Ամանորը. Պ.Հայրիկյան

Gisher.news-ու փորձեց պարզել, թե ինչպես է նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Ցավոք մենք՝ հայերս հայեցի չենք նշում Ամանորը: Հետին պլան ենք մղել Սուրբ Ծննդյան կարևոր տոնն ու առավել մեծ շուքով նշում ենք Նոր տարին: Մինչդեռ Սուրբ Ծնունդից մեկ շաբաթ առաջ պետք է պահք պահել: Վերջին տասնչորս տարին այդկերպ եմ վարվում: Ճիշտ է, հյուրերիս հավուր պատշաճի դիմավորում եմ. ընդունված խմիչքներով և ուտեստներով, բայց նրբանկատորեն հասկացնում եմ, որ պահքի մեջ եմ ու վատ չէր լինի իրենք էլ նույն կերպ վարվեին»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Այն հարցին, թե որտե՞ղ է դիմավորելու Նոր տարին, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Սա ընտանեկան տոն է և ես միշտ տանն եմ դիմավորում: Կարծում եմ` ճիշտ տարբերակն ընտանիքի հետ անցկացնելն է»,- ավելացրեց նա: