Բավ է պառակտվել
11-11-2015 11:29

ԱԺ-ն ընդունեց նույնականացման քարտով քվեարկելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների 97 կողմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Բացի այդ, 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։ Օրենքներում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ընտրություն կատարել նաև նույնականացման քարտերով։