Բավ է պառակտվել
23-06-2015 14:21

ԱԺ-ն ընդունեց Դիլիջանի զարգացման և ներդրումների խրախուսման մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 8, ձեռնպահ 7 պատգամավոր: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Դիլիջան քաղաքը եւ հարակից տարածքները որպես կրթական, պատմամշակութային, տուրիստական կենտրոնի ձեւավորման, քաղաքի եւ հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացման կարեւորությունից: Նախագիծը բխում է նաեւ Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի, գոտիավորման, քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունից: