Բավ է պառակտվել
10-06-2015 17:09

ՉԺՀ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջին, պատվիրակության անդամները, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ հունիսի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։