Բավ է պառակտվել
24-01-2015 12:16

ՌԴ պատգամավորները կառաջարկեն Գյումրի ուղարկել միայն պայմանագրային զինծառայողներին

ՌԴ պատգամավորները հանդես կգան Գյումրիի 102-րդ ռազմաբազան միայն պայմանագրային զինծառայողներին ծառայելու ուղարկելու առաջարկով: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդևը: «Անձամբ իմ դիրքորոշումը կայանում է նրանում, որ հանցագործի համար հնարավորինս խիստ պատիժ սահմանվի: Ես համոզված եմ, որ այդ ամենը կկատարվի», - ասել է Լեբեդևը: «Ինչ վերաբերվում է ռազմաբազային, տուն վերադառնալուն պես մենք հանդես կգանք, առաջարկ ուղղելով և Պետդումային, և ՌԴ կառավարությանը, որպեսզի 102-րդ ռազմաբազայի տարածքում ծառայեն միայն պայմանագրային զինծառայողները, ովքեր հատուկ ուսուցում կստանան Ռուսական Դաշնության տարածքներից դուրս ծառայելու նպատակով», - նշել է պատգամավորը: