Բավ է պառակտվել
01-08-2015 13:13

Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատինական Ամերիկայի խորհրդարանը, որը տարածաշրջանային մշտական կազմակերպություն է, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Կառույցի կողից 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել է որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն: Ուրուգվայի պատգամավոր Ալֆրեդո Աստուին հայտարարել է, որ կառույցի կողմից որոշումն ընդունվել է գրեթե միաձայն` գրանցվել է մեկ ձեռնպահ: «Ուրուգվայը ճանաչման հարցում առաջամարտիկ է եղել 50 տարի առաջ և այսօր էլ վճռականորեն հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը»,- նշել է պատգամավորը: Լատինական Ամերիկայի խորհրդարանը մշտական հիմունքներով գործող տարածաշրջանային կառույց է, որի կազմում ներառված են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգը: