Բավ է պառակտվել
02-02-2015 12:09

ՀՀ ԱԺ-ն հարգեց Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակը

Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Գյումրիում սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի և ադրբեջանական կողմի դիվերսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը: Բացելով ԱԺ հերթական, յորթերորդ նստաշրջանը՝ Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը իր ցավակցությունը հայտնեց Ավետիսյանների ընտանիքի, ինչպես նաև սահմանում և Ադրբեջանի և ԼՂՀ շփման գծում զոհված զինծառայողների հարազատներին և մտերիմներին: