Բավ է պառակտվել
15-06-2015 15:08

Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծն ընդունվեց

ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ առաջին ընթերցմամբ քվերակության դրվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագիծն օրակարգում ներառված է հատուկ ընթացակարգով: Նշենք, որ օրինագծի համաձայն՝ նախատեսվում է մարտական գործողության իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, խեղված կամ հիվանդություն ձեռք բերած  զինծառայողների բուժումն արտերկրում վերցնել պետական հոգածության ներքո: