Բավ է պառակտվել
26-01-2017 14:35

Դանիան ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը

Հինգշաբթի Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։
Բանաձևն ընդունել է 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Բանաձևը քննարկվել էր հունվարի 19-ին:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։