Բավ է պառակտվել
19-03-2016 10:11

Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի վերջին

Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Հայաստան մի քանի օրով, հավանաբար, հունիսի վերջին, սակայն ճշգրիտ օրը դեռևս չի սահմանվել: Այս մասին հաղորդում է Վատիկանի խոսնակը: 
Գործակալությունը նշում է, թե Պապի ծրագրված ուղևորությունը կարող է բարկացնել Թուրքիային, հաշվի առնելով մեկ տարի առաջ պապ Ֆրանցիսկոսի` Հայող Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները, ինչն ավարտվեց Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական սկանդալով և թուրք դեսպանի հետկանչով։