09-04-2016 14:56

Հռոմի պապը հունիսի 24-26-ին կայցելի Հայաստան

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-26-ին կայցելի Հայաստան, հաղորդում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կժամանի Ամենայն Հայոց ԳարեգինԲ կաթողիկոսի հրավերով:
Դա կլինի պատմության մեջ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի երկրորդ այցը Հայաստան: Հովհաննես Պողոս II-ը Հայաստան էր եկել 2001թ.-ի սեպտեմբերի 25-27-ը՝ երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: