Բավ է պառակտվել
25-06-2016 12:38

Հռոմի պապը շփվել է Գյումրիի հրապարակում հավաքված հավատացյալների հետ (լուսանկար)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած Սուրբ պատարագից հետո շփվել է հավատացյալների հետ:

Հռոմի պապն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պապամոբիլով շրջապտույտ են արել հրապարակում, օրհնելով հավաքվածներին:

Նշենք, որ հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել, որոշ հավատացյալներ արտասահմանից են եկել հատուկ Հռոմի պապին տեսնելու ու նրա օրհնանքը ստանալու համար:

Հավատացյալները դիմավորում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ոգեւորված բացականչություններով ու ողջույնի խոսքով: