Բավ է պառակտվել
09-01-2016 10:48

Հռոմի Պապը նախատեսում է 2016 թ.–ին այցելել Հայաստան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ, հնարավոր է, 2016 թ.–ի ապրիլին այցելի Հայաստան: Հրատարակության տվյալներով, հնարավոր է` Պապն այցելի Հայաստան այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցի կապակցությամբ, սակայն վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Ֆրանցիսկոս Պապը հույս ունի այցելել Հայաստան, սակայն, միաժամանակ, նշում է, որ նա ծեր է, իսկ 2016 թ.–ին նրա ճամփորդությունների ժամանակացույցը հագեցած է։ Նշենք, որ Հռոմի Պապը 2016 թ.–ին պատրաստվում է այցելել Մեքսիկա, Բրազիլիա և Լեհաստան։