Բավ է պառակտվել
17-06-2016 09:02

Հռոմի պապը` Հայաստան կատարելիք ուղևորության մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Հայաստան կատարելիք իր ուղևորությանը:

«Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) կազմակերպության լսարանի առջև ելույթի ժամանակ նա կոչ է արել աղոթել իր համար։

«Խնդրում եմ ձեզ` աղոթել ինձ համար, քանզի ես մի քանի օրից ուխտագնացության եմ մեկնելու դեպի Արևելք` Հայաստան` առաջին երկիրը, որտեղ ողջունեցին Քրիստոսի Ավետարանը», —ասել է Հռոմի պապը:

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին և կտևի 2 օր։ Այդ ընթացքում պապը կլինի Երևանում, Էջմիածնում և Գյումրիում, կհանդիպի Հայաստանի հոգևորականության, ղեկավարության և հավատացյալ ժողովրդի հետ։