Բավ է պառակտվել
01-12-2014 12:07

Երանի հայ-թուրքական սահմանը բացվի. ասել է Հռոմի Պապը

Թուրքիա այցելած Հռոմի Պապը հետդարձի ճանապարհին հայտարարել է, թե շատ է ցանկանում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացվի: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկան վերադառնալու ճանապարհին հայտել է, թե իր սրտում է հայ-թուրքական սահմանը: «Երանի բացվի հայ-թուրքական սահմանը: Դա այնքան հրաշալի բան կլինի: Գիտեմ, որ սահմանների բացմանը խոչընդոտող աշխարհաքաղաքական խնդիրներ կան, սակայն միասին աղոթենք այս երկու ժողովուրդների հաշտեցման համար»,-ասել է Պապը: Հռոմի Պապը նշել է, թե հավատում է, որ երկու երկրներն էլ բարի կամք ունեն: «Մենք պետք է գործընթացի հեշտացմանը աջակցենք: Մաղթենք, որ հաջորդ տարին լինի փոքր ժեստերով ճանապարհը բացող եւ մերձեցման համար արվող քայլերի տարի»,-շեշտել է Հռոմի Պապը: