Բավ է պառակտվել
05-02-2016 16:57

Կուբայում տեղի կունենա Հռոմի պապի և Պատրիարք Կիրիլի հանդիպումը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ կհանդիպի Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Կուբայում, հաղորդում է BBC-ն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի և պատրիարք Կիրիլի հանդիպման կենտրոնական թեման կդառնա քրիստոնյաների հետապնդումը։ Այդ մասին հայտնել է Ռուս ուղղափառ եկեղեցին:
Ֆրանցիսկոս պապը Կուբա կայցելի Մեքսիկա ուղևորության ճանապարհին։ Դա կլինի իր տեսակի մեջ առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ 11-րդ դարում պառակտում առաջացավ քրիստոնեության ճյուղերի միջև։
Հանդիպումը տեղի կունենա Հավանայի օդանավակայանում, որտեղ երկու առաջնորդները համատեղ հռչակագիր կստորագրեն։