Բավ է պառակտվել
24-06-2016 17:13

Ֆրանցիսկոս պապը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահին

Հռոմից դեպի Երևան թռիչքի ընթացքում՝ Թուրքիայի օդային տարածքով անցնելիս Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը կարճ նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում մասնավորապես ասված է.

«Դեպի Հայաստան իմ հովվապետական այցի ճանապարհին թռչելով Թուրքիայի վրայով, ես Ձերդ գերազանցությանը և ձեր ժողովրդին եմ հայտնում իմ լավագույն մաղթանքները՝ աղոթքներով առ Աստված, որպեսզի նա ձեր ժողովրդին հղի իր օրհնությունները: Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում», - գրել էր Ֆրանցիսկոս պապը իր Twitter-ում Հռոմի օդանավակայանից: