Բավ է պառակտվել
11-04-2015 08:34

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի պապի հրավերով մեկնել է Վատիկան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը հաղորդում է. «Ընդառաջելով Նորին Սրբութիւն Ֆրանչիսքոս Պապի եղբայրական անձնական հրաւէրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս  մեկնեցաւ Վատիկան։ Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմեն Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան, Կիպրոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան, Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Եպս. Փանոսեան, Գերաշնորհ Տ. Եփրեմ Արք. Թապագեան, գաւազանակիր Հոգշ. Տ. Նշան Աբղ. Լախոյեան և ազգային բարերար Տէր և Տիկին Ալեքքօ Պէզիքեան։ Նորին Սուրբ Օծութիւնը պիտի մասնակցի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առիթով Վատիկանի Ս. Պետրոս Տաճարին մէջ Պապին մատուցելիք Սուրբ և Անմահ պատարագին։ Վեհափառ Հայրապետը իր պատուիրակութեամբ նաեւ ներկայ պիտի գտնուի այս առիթով տեղի ունենալիք այլ ձեռնարկներու»։