Բավ է պառակտվել
14-04-2015 14:32

Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին

Եկեղեցու ուղին անկեղծությունն է և այն պետք է ազատ խոսի: Այս մասին  հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Մարթա եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ: Հայոց ցեղասպանության մասին ապրիլի 12-ին Հռոմի պապի հայտարարությունից հետո, երբ թուրքական իշխանությունները իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին և այնտեղից հետ էին կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին: «Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ», - ասել է Հռոմի պապը: Նա բոլոր իր հետևորդներին կոչ է արել ասել ճշմարտությունը և չվախենալ դրա համար: