Բավ է պառակտվել
19-01-2015 08:43

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հիշատակել են Ավետիսյանների ընտանիքին

Նախօրեին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի պատարագ է մատուցվել: Այս մասին AnalitikaUA.net-ին հաղորդել են ՀԱԵ Ուկրաինայի թեմից: Կիեւի հայկական մատուռում, որի տարածքում առաջնորդանիստ եկեղեցի է կառուցվելու, պատարագը մատուցել է հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանը: Ավելի վաղ Gisher.news-ն  հաղորդել էր, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ 2 տարեկան աղջնակի: Միակ ողջ մնացածի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է: