Բավ է պառակտվել
26-09-2013 14:17

Երևանում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

Սեպտեմբերի 28-ին Երևանի Լենինգրադյան փողոցում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը:

«Մեր ազգը ծնում է հերոսներ, ինչպիսին էր Գուրգեն Մարգարյանը, ով սպանվեց հայ լինելու համար: Նա պրոֆեսիոնալ սպա էր և բարձր էր պահում հայ մարդու, հայ զինվորի պատիվը: Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, որը կրկին անգամ բոլորին և միջազգային հանրությանն ի ցույց կդնի ադրբեջանցու նողկալի տեսակն ու հայի` քաջ, անկոտրում, վճռական, պահանջատեր ու արդար դատավճիռ իրականացնող ազգի տեսակը»,- գրել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Facebook -ի իր էջում: Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: