Բավ է պառակտվել
25-05-2016 13:56

Երևանում տեղադրվել է ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը

Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտ, առավոտից ընթանում են կազմակերպչական աշխատանքներ. տեղադրվում է հայ քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը։ Հուշարձանից միանգամից չես հասկանա, որ հենց նա է 20–րդ դարի սկզբում պայքարել Հայաստանի կայացման և նրա տարածաքային ամբողջականության պահպանման համար։

Այն ավելի շատ նման է բարերարի և գործարարի, քան զորավարի արձանի։ Սակայն ինչպես բնակիչները, այնպես էլ հասարակական գործիչներն ուրախ են քաղաքապետարանի նման որոշման համար։

«Ավելի լավ է արձաններ տեղադրեն, քան անհասկանալի բաներ»,- ասացին նրանք։

Քաղաքապետարանը երկու տարի առաջ հավանություն էր տվել հուշարձանը տեղադրելու նախագծին, և այսուհետ այն գրավելու է անցորդների ուշադրությունը` գտնվելով Նալբանդյան-Արամի-Բուզանդ-Հանրապետություն փողոցների խաչմերուկում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Գագիկ Ստեփանյանը և Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։