Բավ է պառակտվել
15-04-2015 09:14

Չիլիի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Չիլիի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց: N324 բանաձի օգտին քվեարկել է 78 պատգամավոր, դեմ է մեկը, ձեռնպահ են մնացել երեքը: Բանաձևում խոսվում է հայ ժողովրդի հետ համերաշխության և 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը դատապարտելու մասին: Հիշեցնենք, որ Չիլիի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ընդունել է 2007 թվականի հունիսի 5-ին: