Բավ է պառակտվել
04-06-2015 08:40

Բրիտանիայի Լորդերի պալատում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում այս տարվա հունիսի 16-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին տեղեկացնում է Լորդերի պալատի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ հունիսի 16-ին Հայոց ցեղասպանության հարցը Լորդերի պալատում ներկայացնելու է բարոնուհի Քերոլայն Քոքսը` հարց բարձրացնելով այն մասին, թե ինչ պլաններ ունի բրիտանական կառավարությունը հայերի, հույների և ասորիների սպանությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու հարցի հետ կապված: