30-01-2014 18:18

Հանրապետությունում փակ ճանապարհներ կան

 Հայաստանի ԱԻ նախարարության տվյալնների համաձայն այսօր, 17.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ, Նիգավան գյուղի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագած եւ Նորաշեն գյուղերում առկա է ձնաբուք: Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով: Հնաբերդ-Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները փակ են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: