Բավ է պառակտվել
11-03-2014 16:15

Ազատության հրապարակում մարդիկ պահանջում են ազատել քաղբանտարկյալներին. լուսանկարներ

Այսօր, Ազատության հրապարակում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնությունն , կազմակերպել է հավաք, որին մասնակցում են ազատամարտիկներ, ինչպես նաև Շանթ Հարությունյանի և նրա հետ ձերբակալված անձանց հարազատները:

Մասնակիցները ելույթներ են ունեցել Ազատության հրապարակից՝ պահանջելով ազատ արձակել «բոլոր քաղբանտարկյալներին»:

Նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանն իր ելույթում ասաց, որ երկրում համակարգային փոփոխություններ են պետք, քանի որ իշխանությունները չեն կարողանում երկիրը տանել իր բնականոն հունով:

Նա հայտարարեց, որ իրենք պայքարում են նաև Շանթ Հարությունյանին ազատ արձակելու համար: Հավաքի մասնակիցները պատրաստվում են երթով շարժվել դեպի ՀՀ Նախագահի նստավայր: