Բավ է պառակտվել
05-04-2014 13:29

Տանը պատրաստված խորոված բանաջարեղենից թունավորվել են ու հիվանդանոց տեղափոխվել

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ ապրիլի 1-ի առավոտյան տուժածները տանը օգտագործել են խորոված բանջարեղենի պահածո: Ուտելուց 3-4 ժամանց 17-ամյա ՎահեՍահակյանի մոտ ի հայտ են եկել և աստիճանաբար զարգացել բոտուլիզմին բնորոշ նշաններ՝սուր ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, բազմակի փսխումներ, երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, կոպերի իջեցում, շնչահեղձություն:

Հիվանդը հաջորդ օրը հոսպիալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ:

Հիվանդի մոր՝ Գոհարիկ Սահակյանի (44 տ.) մոտ ավելի ուշ սկսվել են սննդային խանգարման երևույթներ՝ սրտխառնոց, փսխուներ, հետագայում զարգացել է նաև կլման ակտի թեթև խանգարում: Նա ապրիլի 4-ին հոսպիալացվել է «Արմենիա» ԲԿ և նույնպես ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդների բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

• Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: