Բավ է պառակտվել
27-11-2013 11:18

Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ և մառախուղ

Հանրապետության տարածքում  նոյեմբերի 27-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, հաղորդում է ԱԻՆ կայքը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, 27-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:  

Երևանում  նոյեմբերի 27-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և մառախուղ: