Բավ է պառակտվել
01-08-2015 16:18

Սևանա լիճը ներառվել է աշխարհի լավագույնների շարքում

Շատերի համար ամառային հանգիստն առաջին հերթին լողափն է, ծովը, արևայրուքը... 
Ինչպե՞ս ընդլայնել արձակուրդների աշխարհագրությունը, եթե բոլոր ծովային հանգստավայրերն արդեն փորձել եք և կրկնել չեք ցանկանում, սակայն զուտ էքսկուրսիաներով հանգիստն էլ չի գրավում։ Ռուսական ԶԼՄ-ները նման մարդկանց հանգստյան այլընտրանքային տարբերակ է առաջարկում՝ գնալ լիճ։ Իսկ առաջարկված լճերի թվում է նաև Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին՝ Սևանը։ 
«Որոշ հանգստավայրեր՝ լճերի ափին, այնքան հայտնի են, որ չեն զիջում Լազուրի ափին, գեղեցիկ հունական կղզիներին... և այն ամենին, ինչն արդեն տեսել եք»,- գրում են լրատվամիջոցները։ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է։ 
«Եթե ձեզ միշտ գրավել են լեռնային բարձունքներն ու մաքուր օդը, սակայն չի բավականացրել լողափը, ապա դուք պետք է այցելեք այստեղ»,- հավելում են ԶԼՄ-ները։ 
Լիճը Երևանից 54 կմ է հեռու։ Ջուրն այստեղ գեղեցիկ գույն ունի, շատ թափանցիկ է, և ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 24 աստիճանի։ 
Պատմական հուշարձաններից ամենահայտնին այստեղ Սևանավանքն է, որը տեղակայված է Սևան քաղաքի մոտակայքում գտնվող թերակղզում։
Համեղ ուտեստների սիրահարները կգնահատեն տեղի ճաշատեսակներն ու թարմ ձուկը։ Լրատվամիջոցի առաջարկների թվում են նաև Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իտալիայում, Շվեյցարիայում գտնվող լճերը։