Բավ է պառակտվել
30-07-2015 16:20

Օմբուդսմենը՝ Սյունիքի մարզպետի որդու գործի մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Սյունիքի «Սդղլի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործին հետևում է որպես քաղաքացի: 
«Որպես օմբուդսմեն իրավունք չունեմ միջամտել դատական գործընթացին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը: 
Հարցին, թե ստացվում է, որ մարզպետը ստում էր, երբ ասում էր թե որդին մեղք չունի, որովհետև այս պահին Տիգրան խաչատրյանը ձերբակալված է, Կարեն Անդրեասյանը պատասխանեց` նշելով, որ նախ՝ դեռևս չի պարզվել նա մեղք ունի թե ոչ, և երբ կպարզվի, երբ լինի օրինական ուժի մեջ մտած վճիռ: 
«Նաև շատ մտահոգիչ է, եթե որևէ պետական պաշտոնյա կեղծ տեղեկատվություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը, հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի վիճակի, որ մենք կհասկանանք, թե ի սկզբանե ինչ էր նկատի ունեցել մարզպետը, ասելով, որ իր տղան կապ չունի»: