Բավ է պառակտվել
28-05-2016 08:47

Հայաստանում թմրանյութ տեղափոխող աղավնի է հայտնաբերվել

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում 0,1 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի զանգված է հայտնաբերվել: Թմրանյութ տեղափոխող աղավնուն բռնել են Հայաստանի բանտերից մեկում, հայտնում է Հայաստանի քրեակատարողական ծառայության մամուլի ասուլիսը։ «Մայիսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթ ամրացված աղավնի», — գրված է հաղորդագրության մեջ:

Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: