Բավ է պառակտվել
28-05-2014 07:50

՛՛Oxfam՛՛ ընկերությանը Ադրբեջանում կասկածում են դիվերսիոն գործողությունների մեջ

Ադրբեջանում «Oxfam» ընկերությանը կասկածում են դիվերսիոն գործողությունների մասնակցելու մեջ:

«haqqin.az»-ը նշում է, դեռ մի քանի ամիս առաջ հրապարակել էին «Ադրբեջանում ԱՄՆ-ի կառավարության եւ դրան մոտ ինստիտուտների կողմից քաղաքական նախագծերի ֆինանսավորման նախագծերի հատուկ ուսումնասիրության արդյունքները: Հայտնաբերվել էր հումանիտար կազմակերպությունների կողմից ընդդիմության արմատական հատվածների ֆինանսավորման համակարգ:

Հետաքրքիր է բավական ընդարձակ հոդվածի այն մասը, որտեղ նշվում է հայկական հետքի հայտնաբերման մասին:

«Մեր հետաքննության ընթացքում մենք երկրի քաղաքական կյանքում «Oxfam»-ի անմիջական մասնակցություն հայտնաբերեցինք: Դեռ ապրիլի 14-ին մենք նշեցինք, որ « »-ն ուղղակի ֆինանսավորել է գործող իշխանությանն ընդդիմադիր, Դիվանում «Մուսավաթ» կուսակցության անդամ Գուբադ Իբադօգլուն եւ նրա հետ կապ ունեցող հասարակական կազմակերպություններին: Հակառակ կանոնակարգային նպատակներին՝ «Oxfam»-ն իր ընտրությունը կանգնեցրեց «Real» հեղափոխական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի մտերիմ կողմնակցի վրա»,- գրում է պարբերականը:

«Նախկին Խորհրդային Միության երկրներում «Oxfam»-ի տարածաշրջանային տնօրենն է Օլգա Ղազարյանը: Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ, պետական կառավարման մագիստր Օ. Ղազարյանն անմիջական կապ ունի հայկական սփյուռքի հետ: Նա մեծ փորձ ունի Մերձավոր Արեւելքի, Հարավային Աֆրիկայի, Ասիայի եւ նախկին ԽՍՀՄ երկներում հումանիտար գործունեության բնագավառում: Ղազարյանն աշխատել է Կարմիր Խաչի հովանու ներքո, ամերիկյան որոշ կազմակերպությունների, «Project Hope»-ի հովանու ներքո:

Ադրբեջանում գործունեություն ծավալելու համար Ղազարյանը ստեղծեց արդյունավետ եւ լավ զարգացած ցանց: Լույս կարող է սփռել Բաքվում «Oxfam»-ի գրասենյակի տնօրեն Շովքեթ Ալիզադեն: Ղազարյանի հետ ուղիղ կապ նա ուներ: Գլխավոր դատախազությունը պետք է մոտակայում հասարակության դատին ներկայացնել սպառիչ պատասխաններ»,- գրում է պարբերականը: