Բավ է պառակտվել
06-11-2014 10:57

Վարչապետը մտահոգությունը հայտնեց ՀՀ-ում ծնունդների սեռային հարաբերակցության խնդրի վերաբերյալ

Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունը հայտնեց մեր երկրում ծնունդների սեռային հարաբերակցության խնդրի վերաբերյալ.  «Բնակչությանը վերաբերող մի շարք ցուցանիշներով Հայաստանը վերջին տեղում է, ուստի պետք է խնդրին լուծում տալ»,- նշեց կառավարության ղեկավարն ու հավելեց. «Որպես վարչապետ, որպես երկու աղջիկների հպարտ հայր, մտահոգված եմ այն միջավայրով, որտեղ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»: Հ. Աբրահամյանը առողջապահության նախարարին հանձնարարեց իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր մշակել և մինչև 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել կառավարության հաստատմանը: