Բավ է պառակտվել
29-06-2016 13:55

Հովիկ Աբրահամյանը դիմել է Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի իրավիճակի առնչությամբ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ. այս մասին gisher.news-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը։ Մամուլի քարտուղարը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցակետում սպասող ՀՀ քաղաքացիների մեջ երեխաներ, հղի կանայք, տարեցներ կան, ուստի Հովիկ Աբրահամյանը դիտարկել է կուտակումների խնդրին ավիափոխադրումների միջոցով լուծում տալու հարցը: «Եվ ինչպես արդեն գիտեք, այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի»,- տեղեկացրեց Պողոսյանը` նշլով, որ ԱԻՆ-ը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի: