Բավ է պառակտվել
03-04-2016 13:18

Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է.Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար, գրել է Արծրուն Հովհաննիսյանը` խնդրելով, որ առանձին պարզաբանումներ չպահանջեն։ ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով` ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն կտա։
Միաժամանակ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները, ասել է, թե խնդիրն այն է, որ նրանք հայտարարում են մեկ բան, բայց տվյալներն այլ բան են վկայում՝ այն է, հակառակորդը շարունակում է գնդակոծել, փորձում է ինչ-որ ձևով ներխուժել մեր սահման:
«Սա ադրբեջանական պրակտիկան է, երբ նրանք հայտարարում են մեկ բան, անում են այլ բան: Վերջին մեկ օրվա ընթացքում արդեն սա երկրորդ դեպքն է. մի անգամ երեկ երեկոյան նշվեց, որ պաշտոնապես հայտարարում են, թե դադարեցնում են հարձակումը, բայց չարեցին, հիմա դարձյալ նույնը»,- ասել է Դավիթ Բաբայանը:
«Մենք պատրաստ ենք ցանկացած կառուցողական քայլ ձեռնարկել, բայց խնդիրն այն է, որ հակառակորդը որևէ ձևով կառուցողական դաշտ չի մտնում, հայտարարում է մեկ բան, անում է այլ: Դրա համար մեզ այլ բան չի մնում, քան պարզապես զսպել նրան»,-եզրափակել է Դավիթ Բաբայանը: