Բավ է պառակտվել
02-03-2016 14:56

Վլադիմիր Գասպարյանը 4 բարձրաստիճան ոստիկանի է պաշտոնանկ արել

Ոստիկանության համակարգում այսօր՝ մարտի 2-ին բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ արվել։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, աշխատանքից ազատվել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, և Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը: Աշխատանքից ազատվել է նաև Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:  Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Պաշտոնանկության պատճառները չեն հայտնել։ Նրանց փոխարեն դեռ նշանակումներ չկան։