Բավ է պառակտվել
19-03-2016 11:53

Չեղարկվել են Երևանից Դոնի Ռոստով և Սոչի չվերթները

Այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ժամանակով 11.30-ի դրությամբ չեղարկվել են Երեւանի Դոնի Ռոստով եւ Սոչի, ինչպես նաև հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքի փոխանցմամբ, չեղարկվել են «Դոնավիա» ընկերության Դոնի Ռոստով թռչող D9 5331 չվերթը և «Աէրոֆլոտ» ընկերության Ռոստով թռչող SU 5331 չվերթը: Միաժամանակ, չեղարկվել են «Դոնավիայի» Ռոստովից Երևան մեկնող D9 5330 չվերթը և «Աէրոֆլոտի» SU 5330 չվերթը: Չվերթների չեղարկման պատճառը Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգությունն է, երբ վայրէջքի ժամանակ կործանվել էր Դուբայից ժամանող օդանավը:

Բացի այդ, վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել են Երևան-Սոչի և Սոչի-Երևան չվերթները: Չոչի մեկնող SU 5367 («Աէրոֆլոտ) և D9 5367 («Դոնավիա») չվերթները և  Սոչիից Երևան մեկնող SU 5366 («Աէրոֆլոտ) և D9 5366 («Դոնավիա») չվերթները: