Բավ է պառակտվել
11-11-2015 09:42

Չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երեւան 4 չվերթ

Նախօրեին չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երեւան 4 չվերթ: «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ «Ուրալավիա» եւ «Վիմավիա» ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել մեկական չվերթ, իսկ «Տրանսաէրոն»՝ երկու: «Ուրալավիա»-ից տեղեկացրել են, որ չվերթը չեղյալ է հայտարարվել եղանակային վատ պայմանների պատճառով: «Բացի դրանից երկու չվերթ միացրել ենք»,- ասաել են ավիաընկերությունից: Մյուս ընկերությունների հետ կապ հաստատել չհաջողվեց: Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել վատ եղանակի պատճառով: «Դոմոդեդովո» օդանավակայանի առցանց-տաբլոյի համաձայն, հետաձգվել է ժամանող եւ թռչող 70 չվերթ: «Վնուկովո» օդավակայանում հետաձգվել է 11 չվերթ, իսկ «Շերեմետտեւոյում»՝ 5 չվերթ: