Բավ է պառակտվել
30-09-2014 11:19

Հայաստան-Վրաստան սահմանին սահմանային նոր տեղամաս է բացվել


Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկիաձեն հայ-վրացական սահմանին սահմանային նոր՝ 5-րդ «Բուրդազոր» տեղամասն է բացել, այս մասին փոխանցում է «Գռուզիա օնլայն» գործակալությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել սահմանային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Զուրաբ Գամեզարդաշվիլին, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք: 2014թ. Վրաստանը ձեռնամուխ էր եղել սահմանային նոր տեղամասերի շինարարությանը պետական սահմանի ողջ պարագծով:
Անցած շաբաթ ՆԳ նախարար Չիկիաձեն հայ-վրացական սահմանին բացել էր 4-րդ տեղամասը:
Վրաց-ռուսական սահմանին կա սահմանային երեք տեղամաս, վրաց-թուրքական սահմանին՝ 1, վրաց-ադրբեջանականին՝ 2, հայ-վրացականին՝ 5: