Բավ է պառակտվել
28-09-2013 17:05

Երեւանում բացվել է Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

Այսօր Երևանում բացվել է Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. փետրվարի 19-ին գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանը: Հուշարձանի բացումը նվիրված է Գուրգեն Մարգարյանի տարեդարձին. սեպտեմբերի 26-ին կլրանար նրա 35-ամյակը:

Հուշարձանիբացմանը ներկա էին Պաշտպանության նախարարության բամաթիվ ներկայացուցիչներ, երիտասարդներ, այդ թվում նաեւ Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի աշակերտները, հասարակական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ: Հուշարձանը բացեցին զինվորի մայրն ու բարոնուհի Քերոլայն Քոքսը: