Բավ է պառակտվել
02-12-2015 08:38

Պառավաքարում հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական մեքենա է այրվել

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցներից քաղաքացիական մեքենա է այրվել: Այս մասին  տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Կրակոցներից մի քանիսը դիպել են ավտոմեքենային, ինչի հետևանքով այն այրվել է: «Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- հավելել է Հովհաննիսյանը: