Բավ է պառակտվել
19-02-2016 10:13

Հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ 19­ամյա զինծառայող

Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներինև ծառայակիցներին: